ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Այս խաղում չկան արժեքներ և սկզբունքներ, այլ միայն՝ գլոբալ նպատակ

Այս խաղում չկան արժեքներ և սկզբունքներ, այլ միայն՝ գլոբալ նպատակ
31.07.2025 | 11:51

Թուրքական «փափուկ ուժը» մեծ հաջողությամբ խժռում է Ղազախստանը։ Երեկ Էրդողանն ու Տոկաևը Թուրքիայի և Ղազախստանի միջև 5-րդ Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին շուրջ 20 ռազմավարական բնույթի փաստաթղթեր ստորագրեցին, որոնցից ուշադրությունս գրավեց հատկապես Ղազախստանում թուրքական «Մաարիֆ» կրթական հիմնադրամի գործունեության սկզբի մասին համաձայնագիրը։

Այս հիմնադրամը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ ունի մեծ նշանակություն, որի միջոցով տարածվում էր Թուրքիայի «փափուկ ազդեցությունը» իր հետաքրքրության գոտիներում։ Ժամանակին նման նպատակի ծառայում էր գյուլենական դպրոցը իր հիմնադրամներով, որը խորը արմատներ ուներ նաև Միջին Ասիայի երկրներում։ Սակայն Էրդողան-Գյուլեն հակամարտության հետևանքով և 2016 թվականի հեղաշրջման ձախողված փորձի պատրվակով Էրդողանը լայնածավալ պայքար սկսեց համաշխարհային գյուլենական ցանցի դեմ։

Այժմ Թուրքիայի «փափուկ» առաքելության մի հսկա բաժին հենց Մաարիֆ հիմնադրամի միջոցով է իրականացվում։

Միջին Ասիայի թուրքականացումը շարունակվում է մեծ տեմպերով, իսկ Ռուսաստանը Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով ո՛չ միայն Հարավային Կովկասն է լքելու, այլև Միջին Ասիան ու հատկապես Ղազախստանը։

Իհարկե, Ռուսաստանում կարծում են, որ Ղազախստանը ամենամոտն է ռուսական աշխարհին, սակայն իրականությունն այն է, որ Միջին Ասիայում հենց Ղազախստանն է առաջինը մտնելու թուրքական ազդեցության տիրույթ նպաստելով Ռուսաստանի ազդեցության բացառմանը Միջին Ասիայից։

Եթե իհարկե, Ռուսաստանում պատրաստվում են շարունակել այն արտաքին քաղաքականությունը հարևան և դաշնակից երկրների հետ այնպես, ինչպես դա եղել է մինչ օրս։

Ամեն դեպքում, այս խաղում դեռևս հաղթում են Արևմուտքն ու Թուրքիան։

Այս խաղում չկան արժեքներ և սկզբունքներ, այլ միայն գլոբալ նպատակ, հանուն որի Արևմուտքը պատրաստ կլինի մի քանի պետություններ էլ զոհաբերել թուրքական ախորժակը բավարարելու և վերջնարդյունքում` Իրան - Ռուսաստան- Չինաստան եռյակի ազդեցությունը կոտրելու նպատակով։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3508

Մեկնաբանություններ